Գլխավոր Լուրեր ՀՀ-ում համավարակը վերահսկվում է բարձր մակարդակով. Արման Բաբաջանյանը՝ ԱՄՆ-ում աղետալի իրավիճակի մասին

ՀՀ-ում համավարակը վերահսկվում է բարձր մակարդակով. Արման Բաբաջանյանը՝ ԱՄՆ-ում աղետալի իրավիճակի մասին

49
0

Քիչ առաջ խոսում էի ԱՄՆ-ում բնակվող ընկերոջս հետ, ում կինը մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է, որպես COVID-19 վարակակիր, և ում չնայած իր չափազանց թույլ առողջական վիճակին ընդամենը երկու ժամ հիվանդանոցում պահելուց հետո ուղարկել են տուն։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա, մասնավորապես, գրում է․

«Ամերիկյան առողջապահական համակարգը, երկրի կառավարումն առհասարակ, համավարակի այս ընթացքում աղետալի իրավիճակում է։

Կինն այս պահին իրեն լավ է զգում, բայց ընկերս, երեխաները բոլորը մի հարկի տակ են։ Պարզվում է՝ ԱՄՆ-ում առհասարակ կոնտակտավորներ հասկացողություն չկա։ Այն ինչ ընդհանուր առմամբ ես լսեցի և տեսա իմ հեռախոսային տեսակապի միջոցով խոսակցության ժամանակ, ինձ համար բացահայտեց մի ակներև ճշմարտություն՝ Հայաստանում համավարակը մինչ այս պահը վերահսկվում է բարձր մակարդակով։ Հուսամ դրա արդյունքները շատ մոտ ապագայում զգացնել կտան։

Կարծում եմ արժանին պետք է մատուցել ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մայրապետներին, բուժքույրերին, բժիշկներին, համակարգողներին և ծանր որոշումներ պաշտոնյաներին»։