Գլխավոր Հասարակություն ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան»...

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ

17
0

Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են ռազմական ինքնաթիռների օդային շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: