Գլխավոր Լուրեր ՀՀ պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը (լուսանկարներ)

ՀՀ պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը (լուսանկարներ)

29
0

Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու
որոշում:

Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am