Գլխավոր Բանակ ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քննարկում-խորհրդակցություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քննարկում-խորհրդակցություն

11
0

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ կապված մի շարք առաջարկներ, նախորոշվել են ստորաբաժանման կազմում ընդգրկվել ցանկացող զինակոչիկների ընտրության չափորոշիչներն ու քննական պահանջները։