Գլխավոր Քաղաքական ՀՀ վարչապետի որոշումներով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետի որոշումներով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել

14
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Սուրեն Ամիրյանը և Գոհար Դարբիյանը նշանակվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Ամիրյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Գոհար Դարբինյանն է նշանակվել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։