Գլխավոր Հայաստան Հղիներն ինչպես ստուգեն` աջակցություն կստանան, թե ոչ

Հղիներն ինչպես ստուգեն` աջակցություն կստանան, թե ոչ

132
0

Այսօրվանից մեկնարկեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը:

Ծրագրին կարող են մասնակցել այն հղի կանայք, որոնք մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կամ չունեն ամուսին:
Այս ծրագրով նախատեսվող օգնությունը միանվագ  է` մեկանգամյա՝ 100.000 դրամի չափով:
Որպես այդպիսին դիմելու կարիք չկա, համակարգը ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

Որպեսզի մեր քաղաքացիները կարողանան արագ կողմնորոշվել, ստորև ներկայացնում ենք այն քայլերը, որոնց միջոցով կկարողանաք պարզել` օգտվում եք պետության աջակցման այս ծրագրից, թե՞ ոչ:

Եվ այսպես՝ նախևառաջ պետք է համակարգչի օգնությամբ մուտք գործել online.ssm.am կայք` ընտրելով համապատասխան ծրագիրը: Հղի կանանց աջակցության ծրագիրը թվով յոթերորդն է:

Ծրագիրն ընտրելուց հետո պետք է մուտքագրել սոցիալական ապահովության քարտի համարը կամ դրա չլինելու մասին տեղեկանքի համարը , ապա հղի կնոջ անուն- ազգանունը: Եվ սեղմել որոնման կոճակը:

Եթե քաղաքացին այս ծրագրի մասնակից է, համակարգչի ներքևի հատվածում հայտնվում է հղի կնոջ անուն-ազգանունը, սոցիալական ապահովության քարտի տվյալները, անձնագրի տվյալները, բանկի անվանումը, որտեղից և կկարողանաք ստանալ գումարը, իմանալ գումարի չափը և միջոցառման անվանումը:

Եթե ձեր տվյալները համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին, բայց ձեր անունը այդ պահին բացակայում է, պետք է ավելի ուշ կրկին փորձել, քանի որ ցանկը պարբերաբար թարմացվում է:

Հայկ Մագոյան