Գլխավոր Հասարակություն Հնդկաստանում հայտնի է դարձել հավը, որ կանաչ դեղնուցներով ձվեր է ածում. (լուսանկար)

Հնդկաստանում հայտնի է դարձել հավը, որ կանաչ դեղնուցներով ձվեր է ածում. (լուսանկար)

145
0

Հնդկաստանում ֆերմեր Աք Շիհաբուդինը Odditycentral-ին պատմել է, թե ինչպես է իր հավը սկսել վառ կանաչ դեղնուցներով ձվեր ածել: Միևնույն ժամանակ, թռչունը հիվանդ չէ, և նրա ձվերի համը ոչնչով չի տարբերվում այլ հավերի ձվերից:

Միևնույն ժամանակ, այս ձվերից ծնված ճտերը նույնպես հետագայում սկսել են նույն վառ կանաչ գույնով ձվեր ածել:

Կերալայի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ կանաչ գույն տվող նյութը կարող է հայտնված լինել կերերի մեջ, բայց գյուղացին  պնդում է, որ ինքը բոլոր հավերին նույն կերն է տալիս:

Ձվերը տեղափոխվել են լաբորատորիա` հետազոտման համար: Մինչդեռ հեռուստաալիքը ցույց էր տալիս, թե ինչպես են գյուղացու հարազատները առանց վախենալու ուտում եփած կանաչ ձվերը: