Գլխավոր Բժիշկ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վնասվածք է հասցրել քաղաքացուն. ահազանգ

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վնասվածք է հասցրել քաղաքացուն. ահազանգ

44
0

Երեւանում, երեկ՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց, որը հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածություն» ախտորոշմամբ իրենց մոտ՝ Ավանի հոգեբուժարան, բուժօգնության է դիմել Ռիտա Չեմենյանը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, քաղաքացու ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ Ռ. Չեմենյանը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ հրել-գցելու հետեւանքով:

Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ ինքն աշխատում է Ավանի հոգեբուժարանում՝ որպես բժիշկ:

Նոր Նորքի ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքներն ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի ինքնությունը: