Գլխավոր Քաղաքական Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կժամանի Հայաստան

Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կժամանի Հայաստան

18
0

Դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին: Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի եւ Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին կընդունեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: