Գլխավոր Լուրեր Հույն պատգամավորը Եվրախորհրդարանում պատռել է Թուրքիայի դրոշը

Հույն պատգամավորը Եվրախորհրդարանում պատռել է Թուրքիայի դրոշը

111
0

Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը:Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հույն պատգամավորը նիստին անդրադարձել է հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին և  ասել, որ Թուրքիան կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: 

«Չլսեցինք, որ ինչ-որ մեկն այստեղ խոսի հույն քաղաքացիների իրավիճակի մասին: Բոլորը խոսում են փախստականների թեմայի մասին: Այդ դեպքում ինչպե՞ս է լինելու հույն քաղաքացիների իրավունքների հարցը»,-ասել է պատգամավորը:

Լագոսը նշել է, որ Հունաստանի քաղաքացիների 70%-ը դեմ է ապօրինի գաղթին և հավելել, որ իր երկրի ժողովուրդը ներգաղթյալների կողմից հարձակումների է ենթարկվում:

«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել ներգաղթյալների հոսքին»,- նշել է Լագոսը: