Գլխավոր Հասարակություն Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 27 դեպք, մահվան...

Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 27 դեպք, մահվան 1 նոր դեպք. մարզպետ

23
0

Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, եւս 32 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է  է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասված է մարզպետի գրառման մեջ։