Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ. պարետ

    478
    0

    ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխությունների և լրացումների մասին։ Ավինյանի գրառումը՝ ստորև․

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

    Մասնավորապես՝
    Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

    Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

    Հյուրանոցների համար,

    Երկարատև խնամքի հաստատությունների համար,

    Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»:

    Մանրամասները՝ հղումով: