Գլխավոր Հասարակություն Հուսով եմ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ

Հուսով եմ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ

66
0

«Դիակիզարանների կառուցումը կարևոր է ոչ միայն հուղարկավորության ծախսերի նվազեցման և համայնքային հողերի խնայման տեսանկյունից, այլև բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության պահպանման առումով։ Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար»,-ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նաեւ հույս է հայտնել, որ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ:

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Հայաստանում 2020-ին  կբացվի 2 դիակիզարան: