Գլխավոր Միջազգային Հրանտ Դինքին սպանող անձը կարող է 9 ամսից ազատության մեջ հայտնվել.(լուսանկար)

Հրանտ Դինքին սպանող անձը կարող է 9 ամսից ազատության մեջ հայտնվել.(լուսանկար)

21
0

Ստամբուլում 2007 թ.-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատ արձակվել:

Սամասթը Դինքի սպանության և ապօրինի զենք կրելու ու օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, բայց, քանի որ հանցագործության կատարման պահին հանցագործը անչափահաս է եղել, 15 տարի 2 ամիս պատժաչափ էր սահմանվել:

Սամասթը բանտում է արդեն 13 տարի 5 ամիս: Պատժի վերջին 1 տարին պայմանական ռեժիմով անցկացնելու օրենքի համաձայն Սամասթը կարող է ազատ արձակվել 9 ամսից:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: