Գլխավոր Լուրեր Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դատի է տվել քննիչներինˋիր պաշտպանյալին խալաթով դատարան բերելու համար

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դատի է տվել քննիչներինˋիր պաշտպանյալին խալաթով դատարան բերելու համար

19
0

hrach

Նոր Մոսկվայում գրանցված վթարի հետևանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող ազգությամբ հայ ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հետաքննիչների գործողությունների վերաբերյալ, ովքեր Հարությունյանին դատարան էին բերել ծաղկավոր խալաթով, բողոք է ներկայացրել Մոսկվայի Տվերսյան դատարան:«Մեղադրյալին դատարան միայն կանացի խալաթով և ծովափնյա հողաթափերով բերելը, իմ կարծիքով, ոտնահարում է ձերբակալված անձանց պահելու վերաբերյալ օրենքները» ,- Life News-ին պատմել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Ստացվում է հետաքննիչները մեզ մոտ ոչնչի համար պատասխան չե՞ն տալու: Ասենք մերկ մարդու է ձերբակալել, մերկ պիտի բերե՞ր, մինչև որ չբանտարկվեր»,- շարունակել է փաստաբանը: Վերջինս նշել է, որ իրենք դատարանին  խնդրում են հետաքննության գործողություններն անօրինական ճանաչել:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է Պոդոլսկում գրանցված ՃՏՊ-ի մեջ, որը դարձել է 18 մարդու մահվան պատճառ: Նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում և մինչև 3 տարի ժամանակով վարորդական իրավունքից զրկում: Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքն ու հայտարարել, որ անկեղծորեն զղջում է կատարվածի համար:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ