Գլխավոր Հասարակություն Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում կարգելվի մեքենաների կայանումը

Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում կարգելվի մեքենաների կայանումը

28
0

 Հանրապետության հրապարակում hունվարի 22-ից կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։