Գլխավոր Հասարակություն Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում

Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում

22
0

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 11:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեում գործող ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 3/13 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվում է «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Կարեն Ա.-ն փորձել է մարել հրդեհը և ստացել այրվածքներ. վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:35-ին, մարվել՝ 11:52-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի ներքևի հատվածը, սրահը՝ մասամբ, ինչպես նաև ավտոպահեստամասեր: