Գլխավոր Հասարակություն Հրդեհ՝ Տիչինայի տներից մեկում

Հրդեհ՝ Տիչինայի տներից մեկում

9
0

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիչինայի փողոցի 1-ին փակուղու տներից մեկի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:19-ին, մարվել՝ 11:25-ին:

Այրվել են գազի բալոնի (20 կգ) անջատիչը, խոհանոցի երեսպատումը, պատուհանը (մոտ 3 քմ), փայտե հատակը (մոտ 4 քմ)՝ մասամբ և մոտ 4 քմ կենցաղային իրեր, ինչպես նաև ջերմահարվել է լոգասենյակի (մոտ 6 քմ ) կախովի առաստաղը՝ ամբողջությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ