Գլխավոր Հասարակություն Հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարեւանները, տան տիրոջը՝...

Հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարեւանները, տան տիրոջը՝ փրկարարները

15
0

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում: Ահազանգը մարզային փրկարարական վարչություն ստացվել է Ժ.20։17-ին: Հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի թիվ 7 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:

Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները,  հարեւանները կարողացել են այրվող բնակարանից դուրս  բերել ներսում գտնվող 7-ամյա աղջնակի:

Փրկարարներն արդեն  բնակարանի դռան մոտ՝ հատակին, անօգնական վիճակում հայտաբերել են տան տիրուհուն,  եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Armtimes.com