Գլխավոր Աշխարհ Ճապոնիան ժամանակավորապես փակել է իր դեսպանությունը Իրաքում

Ճապոնիան ժամանակավորապես փակել է իր դեսպանությունը Իրաքում

16
0

Ճապոնիան ժամանակավորապես փակել է Իրաքում իր դեսպանությունը եւ կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ այդ երկրից՝ ամերիկյան ավիաբազաների դեմ Իրանի կողմից իրականացված հարձակումներով պայմանավորված: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ին:

«Տարածաշրջանում լարվածության աճով եւ հնարավոր անկանխատեսելի իրավիճակով պայմանավորված՝ Իրաքում  Ճապոնիայի դեսպանությունը կոչ է արել հայրենակիցներին անմիջապես հեռանալ: Բոլոր ցանկացողներին Բաղդադից էվակուացնելուց հետո՝ Ճապոնիայի դեսպանությունը հունվարի 8-ից ժամանակավորապես փակ կլինի»,- ասված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ճապոնիան Էրբիլում իր հյուպատոսության միջոցով աջակցություն է ցույց տալիս իր երկրի քաղաքացիներին՝ Իրաքի տարածքից դուրս գալու համար: