Գլխավոր ժամանց Մադոննան արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին առաջարկել է ապրել իր բնակարանում

Մադոննան արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին առաջարկել է ապրել իր բնակարանում

104
0

Մադոննան արքայազն Հարրիին և նրա կնոջը` Մեգան Մարքլին առաջարկել է տեղափոխվել Կանադայից Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Նյու Յորքի իր բնակարանում:

Մեգան Մարքլը և Հարրին իրենց առաջնեկի՝ Արչիի հետ գտնվում են Կանադայում

Instagram-ի իր էջում արած գրառման մեջ Մադոննան առաջարկել է իր նյույորքյան բնակարանը վարձակալել:

Մեծ Բրիտանիա — Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և արքայազն Չարլզը խորհրդարանի նստաշրջանի բացման արարողության ժամանակ, Լոնդոն, 14 հոկտեմբերի, 2019 թ․

«Ես նրանց թույլ կտամ իմ նյույորքյան բնակարանը վարձակալել: Այն երկու ննջասենյակ ունի: Դրանից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Մանհեթենը»,-ասել է Մադոննան՝ հավելելով, որ «Բուքինգհեմյան պալատը չի կարող համեմատվել Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու արևմտյան հատվածի հետ», որտեղ գտնվում է իր բնակարանը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։