Գլխավոր Առողջապահություն Մադոննան, Ռոբերտ դե Նիրոն, Մոնիկա Բելուչին և այլ հայտնիներ, գիտնականներ ու մարզիկներ...

Մադոննան, Ռոբերտ դե Նիրոն, Մոնիկա Բելուչին և այլ հայտնիներ, գիտնականներ ու մարզիկներ կոչ են արել փոխել կենսակերպը և կանխել էկոլոգիական աղետը

103
0

Շուրջ 200 հանրահայտ մշակութային գործիչներ, գիտնականեր և մարզիկներ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով առաջնորդներին և քաղաքացիներին փոխել իրենց կենսակերպը՝ կանխելու համար էկոլոգիական աղետը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նամակը հրապարակվել է Le Monde պարբերականում:

Ինչպես ասվում է նամակում, կորոնավիրոսի համավարակը ստիպել է մարդկանց գիտակցել մարդկության գոյատևման ողջ վտանգը, այդ իսկ պատճառով «սովորությունների հասարակ ուղղումը բավարար չի լինի»:

Հեղինակները մարդկությանը կոչ են արել «հրաժարվել անբովանդակ մտածողությունից և աշխատել նպատակների, արժեքների և տնտեսական զարգացման սկզբունքների փոփոխության ուղղությամբ»։

Նամակը ստորագրել են Ռոբերտ դե Նիրոն, Ժյուլիետ Բինոշը, Պենելոպե Կրուսը, Բարբարա Ստրեյզանդը, Մոնիկա Բելուչին, Սթինգը, Մադոննան, ինչպես նաև քիմիայի, ֆիզիկայի և բժշկության նոբելյան մրցանակակիրներ, այլ հայտնի գիտնականներ, մարզիկներ և արվեստի գործիչներ: