Գլխավոր Լուրեր Մահացածներն այլևս թոշակ-նպաստ չեն ստանա

Մահացածներն այլևս թոշակ-նպաստ չեն ստանա

9
0

1024x682

Այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից սկսած Հայաստանում բոլոր ծնունդները, մահերն ու հայրության որոշումները պետք է գրանցվեն նոր էլեկտրոնային համակարգով: Նա նշեց նաև, որ այդ աշխատանքների արդյունքում կբացառվի մահացած անձանց ներգրավումը ընտրացուցակներում կամ թոշակառուների ցուցակներում: Հրայր Թովմասյանի խոսքերով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունները հաջորդ տարի պետք է միացված լինեն բոլոր ռեգիստրներին: «Կբացառվի ընդհանրապես որևէ հնարավորություն՝ մահացած մարդուն թոշակ կամ սոցիալական ապահովության այլ նպաստ հատկացնելու գործընթացը»,- նշել է նա:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ