Գլխավոր Առողջապահություն Մահացած կինը այդպես էլ իր նորածին երեխային չի տեսել. համայնքապետ

Մահացած կինը այդպես էլ իր նորածին երեխային չի տեսել. համայնքապետ

611
0

Ինչպես արդեն հայտնել ենք, Առողջապահության նախարարության փոխանցմամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերով պացիենտներից այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։

ArmDaily.am-ի տեղեկություններով կինը ապրում էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հաստատեց լուրը, որ համայնքում երեկ մայրական մահ է գրանցվել։ «Իմ տեղեկություններով երեխան ունեցել էր կեսարյան հատման միջոցով։ Երեխային մայրը այդպես էլ չի տեսել, ծնունդից անմիջապես հետո երեխային առանձնացրել են, 4 օր առանձնացված մնացել է, տարբեր վարկածներ են ասում, չեմ կարող որևէ բան պնդել, կարծեմ կեսարյանով էլ արել են»։

Նա նաև նշեց, որ կինը մանկահասակ որդի ունի. «Կնոջ մի երեխան մահացել է, մի տղա ուներ, սա էլ երկրորդ երեխան էր, աղջիկ է։ երեխան դեռ հիվանդանոցում է գտնվում»։

Հարցին՝ համայնքում կորոնավիրուսի տարածման ի՞նչ դինամիկա կա, համայնքապետը դժվարացավ պատասխանել, նշելով, որ տարբեր լուրեր են պտտվում. «Մեկ ասում են կա, մեկ ասում են չկա, հստակ ոչ մի բան չգիտենք»։

Նշենք, որ մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։