Գլխավոր Միջազգային Մահացել է ԽՍՀՄ դերասանուհի Գալինա Վոլչեկը

Մահացել է ԽՍՀՄ դերասանուհի Գալինա Վոլչեկը

47
0

Մոսկովյան կլինիկայում կյանքի 87-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Գալինա Վոլչեկը:

Բոտկինի հիվանդանոց թոքերի բորբոքմամբ Վոլչեկին տեղափոխելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 24-ին։

Գալինա Վոլչեկը ծնվել է 1933թ․ դեկտեմբերի 19-ին՝ Մոսկվայում, հայտնի ռեժիսոր եւ կինոօպերատոր Բորիս Վոլչեկի եւ սցենարիստ Վերա Մայմինայի ընտանիքում։ Նա խաղացել է բազմաթիվ դերեր, այդ թվում «Դոն Քիշոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքա», «Աշնանային մարաթոն», «Ումիկում» եւ այլ ֆիլմերում։