Գլխավոր Հասարակություն Մամուլի շենքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Մամուլի շենքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

40
0

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են նաև «Շտապ օգնություն» ծառայության աշխատակիցները: