Գլխավոր Հասարակություն Մայիսի 11-ից Թբիլիսին կբացվի. երկիրը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից

Մայիսի 11-ից Թբիլիսին կբացվի. երկիրը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից

537
0

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, մայիսի 11-ից Թբիլիսի ելումուտը կթույլատրվի: Այս մասին վարչապետը հայտարարեց կառավարության այսօրվա նիստում՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ. գրում է Aliq.ge կայքը:

«Երկուշաբթի օրվանից Թբիլիսիի մուտքի և ելքի հետ կապված բոլոր տեսակի սահմանափակումները վերացվում են: Սա չի նշանակում, որ պարետային ժամի ընթացքում հնարավոր է մուտք գործել կամ դուրս գալ մայրաքաղաքից»,- հայտարարեց Գախարիան:

Նա նաև նշել է, որ կորոնավիրուսային պանդեմիայից հետո երկիրը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից, բայց դա պահանջում է կառավարության կողմից մանրակրկիտ աշխատանք: