Գլխավոր Կրթություն «Մանկական լիգային». նոր նախագիծ Հանրային ՀԸ եթերում (անոնս)

«Մանկական լիգային». նոր նախագիծ Հանրային ՀԸ եթերում (անոնս)

16
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Իմ քայլը» հիմնադրամը և Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են մանկական սպորտային նոր հեռուստանախագիծ:

«Մանկական լիգային» մասնակցում են ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից դպրոցական թիմեր, որոնք մրցում են տարբեր շարժախաղերի և էստաֆետային մրցումների շրջանակում:

Նախագծի նպատակն է դեռահասների շրջանում սպորտի ու առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և դպրոցների միջև ընկերական հարաբերությունների հաստատումը»։