Գլխավոր Uncategorized Մարզադպրոցի պահակի աշխատավարձի խնդրին ծանոթ ենք. Ջուլֆալակյան

Մարզադպրոցի պահակի աշխատավարձի խնդրին ծանոթ ենք. Ջուլֆալակյան

27
0
Silver medalist of the Olympic Games MP Arsen Julfalakyan gives a press conference at the ‘Armenpress’ state news agency

Կորոնավիրուսի հետևանքով մարզադպրոցներում առաջացած խնդիրների վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ ԱԺ-ում:

Տնօրենները հակիրճ ներկայացրեցին մարզադպրոցներում առկա խնդիրները։

Մարզադպրոցներից մեկի տնօրենն անդրադարձավ աշխատող պահակների աշխատավարձերին:

Տնօրենն ասաց, որ պահակների աշխատավարձերի հարցի լուծումը շատ կարևոր է: Վերջինս ակնկալում է պետական աջակցությամբ հարցի լուծումը:

Արսեն Ջուլֆալակյանն էլ ասաց, որ իրենք տեղյակ են խնդրին և նշեց, որ կա նույնիսկ կոմունալների մասով խնդիր:

Հայկ Մագոյան