Գլխավոր Հայաստան Մարիաննա Գևորգյանը World Folk Vision global cultural initiative միջազգային մրցույթի կիսաեզրափակչում...

Մարիաննա Գևորգյանը World Folk Vision global cultural initiative միջազգային մրցույթի կիսաեզրափակչում է

74
0

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը այս տարի մասնակցում է World Folk Vision global cultural initiative միջազգային փառատոնին։

Շուրջ  115 երկրների 3950 մասնակիցներից Մարիաննա Գևորգյանը կարողացավ անցնել կիսաեզրափակիչ։

Մրցույթին մասնակցելու, կիսաեզրափակիչ հասնելու, երկրպագուների աջակցության և այլ հարցերի շուրջ զրուցեցինք տաղանդաշատ քանոնահարուհու հետ:

Մարիաննան հեղինակավոր մրցույթ-փառատոնի հայաստանյան միակ ներկայացուցիչն է։ «Ներկայացնում եմ մեր ազգային նվագարան քանոնը և ազգային երաժշտությունը նման մասշտաբային փառատոնին»,- ասում քանոնահարուհին:

Մրցույթին իր մասնակցության մասին խոսելիս ասում է, որ շատ պատահական է ստացվել և կազմակերպիչներն իրենք են ցանկություն հայտնել, որ մասնակցի նման հեղիանակավոր մրցույթ-փառատոնին. «Մտքովս չէր անցնում, որ նման փառատոնը կարող է օնլայն լինել: Մի քանի անգամ իրենք ինձ հայտ են ուղարկել, որոնք մերժել եմ`չգիտակցելով լրջությունը: Հետո, երբ ուսումնասիրեցի իրենց պաշտոնական էջը, հասկացա, որ մրցույթի կազմակերպիչներն են կապվել ինձ հետ»:

Մարիաննան պատմում է, որ Covid-19 նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ մրցույթը առաջին անգամ է նման ձևաչափով`օնլայն անցկացվում:

«Մինչ այս մրցույթը մասնակցում էի Գուո Գան-ի World Music Online Festival 2020-ին: Մոտ քառասուն րոպե օնլայն նվագել եմ: Մրցույթի կազմակերպիչները, հետևելով ֆեստիվալին, գրել են ինձ, որ մասնակցեմ նման հեղինակավոր փառատոնին: Ներկայացրել եմ Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը և անցել կիսաեզրափակիչ փուլ»:

Տաղանդավոր քանոնահարուհին միայն մրցույթին մասնակցելով չի սահմանափակվում: Ստեղծված իրավիճակն օգտագործում է տարբեր երկրների հանրաճանաչ երաժիշտների հետ համագործակցելով և օնլայն համերգներ ներկայացնելով:

World Folk Vision global cultural initiative միջազգային փառատոնն ընթանում է օնլայն քվեարկությամբ: Մարիաննան ասում է, որ իր երկրպագուների աջակցությունը կարող է որոշել նման փառատոնի ելքը:

Շնորհավորելով տաղանդավոր երաժիշտ Մարիաննա Գևորգյանին նման փառատոնին մասնակցելու և կիսաեզրափակիչ փուլ հասնելու առթիվ` ցանկանում ենք հաղթանակ և նորանոր հաջողություններ:

Հ.Գ. Կարող եք քվեարկել ստորև տեղադրված հղումով`

http://worldfolk.vision/popular_vote/navigation_page/profile_2611.phtml

 

Հայկ Մագոյան