Գլխավոր ժամանց Մեգան Մարքլի առաջին հադիպումը՝ թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո (լուսանկար)

Մեգան Մարքլի առաջին հադիպումը՝ թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո (լուսանկար)

49
0

Հեղինակավոր The Daily Telegraph պարբերականը գրում է, որ Արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ հանրության մեջ Է հայտնվել թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո:

Հունվարի 14-ին Մարքլն այցելել Է կանադական Վանկուվեր քաղաքում գտնվող կանանց ճգնաժամային կենտրոն: Կենտրոնի ներկայացուցիչներն էլ իրենց սոցիալական էջերում տարածել էին Մեգանի հետ իրենց խմբային լուսանկարն ու գրել․

«Տեսեք, թե ում հետ ենք մենք այսօր պատիվ ունեցել թեյ խմելու: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մեզ հյուր Է եկել, որպեսզի քննարկի կանանց վերաբերող կենսականորեն կարեւոր հարցեր»։

Մեկնաբանություններում ցանցի օգտատերերը հիացել են Մարքլի արտաքինով:

«Ինձ դուր Է գալիս, որ նա եկել Է ամենօրյա հագուստով, այլ ոչ թե, այսպես ասած, «դքսուհու հագուստով»:

Նա շատ հասարակ Է, այնպիսին, ինչպիսին Հարրին Է»,-նշել Է յուզեր Լյուսի Հարիսոնը:

Ներկայում Մարքլը Կանադայում Է ապրում իր ութամսական որդու՝ Արչիի հետ եւ ակտիվորեն զբաղվում Է բարեգործությամբ: Նրա ամուսինը՝ Հարրին, գտնվում Է Մեծ Բրիտանիայում: