Գլխավոր ժամանց Մեծացել եմ շատ ամուր ու ավանդական ընտանիքում. Աննա Խաչատրյան (լուսանկարներ)

Մեծացել եմ շատ ամուր ու ավանդական ընտանիքում. Աննա Խաչատրյան (լուսանկարներ)

236
0

Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով հռչակվել է 1993 թվականին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մայիսի 15-ը ճանաչվել է որպես Ընտանիքի օր:

AraratNews.am-ը օրվա խորհրդի շուրջ զրուցել է հայ հայտնիների հետ:

Երգչուհի Աննա Խաչատրյան

Աննա Խաչատրյան

Այսօր շատ ընտանիքներում միմյանց հետ ժամանակ անցկացնելը հետին պլան է մղվել: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ժամանակը ավելի շատ ընտանիքի հետ միասին լինելու համար, եթե հաշվի առնենք աշխատանքի բերումով Ձեր զբաղվածությունը: 

Այդ հարցը ներկայիս՝ կարանտինի պայմաններում մի փոքր սխալ է հնչում, որովհետև շատ մարդիկ փակված են տանն իրենց ընտանիքների հետ ու ավելի շատ ժամանակ են անցկացնում նրանց հետ, և կարծում եմ, որ, համաշարհային փորձը մի կողմ դնելով, երբ օգուտից բացի վնասներ էլ են լինում ընտանիքների համար, ես հույս ունեմ, որ հայ ընտանիքների համար ավելի շատ կլինի օգուտը, քան վնասը:

Ո՞րն է ամուր ընտանիք ունենալու հիմնական գրավականը:

Չնայած, որ ընտանիքի գաղտնիքներին չեմ տիրապետում, քանի որ ինքս իմ ընտանիքը չունեմ, բայց մեծացել եմ շատ ամուր ու ավանդական ընտանիքում: Վստահ կարող եմ ասել, որ ամուր ընտանիք ունենալու հիմնական գաղտնիքը սերը, հարգանքն ու վստահությունն է: Կարծում եմ, որ եթե այդ երեք կոմպոնենտները կան, ապա ընտանիքը շատ ամուր կլինի ու շատ լավը:

Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանիքի հետ ժամանցը:

Կարծում եմ, որ ընտանիքի հետ ժամանց կազմակերպելու համար ինչ-որ հատուկ բաղադրատոմս չկա: Միայն այն փաստը, որ շատ զբաղված ժամանակ հաջողացնում ես ընտանիքիդ հետ ժամանակ անցկացնել, դա արդեն շատ լավ է: Ու բացարձակ չես մտածում, թե ինչ պետք է անես՝ ուղղակի իրենց հետ գտնվելն արդեն իսկ հրաշալի է:

Օլյա Շահինյան