Գլխավոր Աշխարհ Մեծ Բրիտանիայի թագուհին ու վարչապետը հաղորդակցվել են հեռախոսազանգով

Մեծ Բրիտանիայի թագուհին ու վարչապետը հաղորդակցվել են հեռախոսազանգով

20
0

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պահպանել է միապետի պարտադիր հանդիպումների պրակտիկան վարչապետի հետ, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի երեկոյան ժամը 6-ին՝ զրույցի և կարծիքների փոխանակման նպատակով: Եթե ամենշաբաթյա պարտադիր հանդիպումը տեղի չի ունենում, ապա նրանք հաղորդակցվում են հատուկ հատկացված հեռախոսագծի միջոցով, որը պաշտպանված է գաղտնալսումից:

Այս անգամ թագուհին ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաղորդակցվել են հեռախոսազանգի միջոցով: Այդ մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի սոցիալական կայքերի էջերից: