Գլխավոր Աշխարհ Մեծ Բրիտանիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը

Մեծ Բրիտանիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը

70
0

Մեծ Բրիտանիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը՝ Ռոբերտ Ուեյթոնը, ով 112 տարեկան էր: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Մահվան պատճառ է նշվում քաղցկեղը:Ուեյթոնը ծնվել է 1908 թվականին՝ Անգլիայի Հալլ քաղաքում, սակայն կյանքի վերջին մի քանի տարիներն անցկացրել է Ալթոն քաղաքում: Նա ունի 3 երեխա, 10 թոռ և 25 ծոռ:

Ապրիլի սկզբին Ուեյթոնը ծանաչվել էր մոլորակի ամենատարեց տղամարդ: Տիտղոսը նրան էր անցել ճապոնացի Տիտեցու Վատանաբեի մահից հետո, ով կյանքին հրաժեշտ էր տվել 112 տարեկան, 355 օրական հասակում՝ փետրվարի 23-ին: