Գլխավոր Աշխարհ Մեծ հայրենականի մասնակիցները հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ կլորիկ գումար կստանան

Մեծ հայրենականի մասնակիցները հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ կլորիկ գումար կստանան

156
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Մեծ հայրենականի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ պատերազմի մասնակիցներին 75 000, իսկ ովքեր թիկունքում են եղել` 50 000 ռուբլի միանվագ գումար տալու մասին։

Ըստ հրամանագրի` գումարը կտրվի 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, այն կստանան ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում բնակվող ՌԴ քաղաքացիները։

Կառավարությանը հանձնարարված է բավարարել հրամանի իրականացման համար ծախսերի ֆինանսավորումը։