Գլխավոր Սպորտ Մենք ամեն ինչ կարգավորել ենք․ «Բարսելոնայի» տնօրենը՝ Մեսսիի և Աբիդալի կոնֆլիկտի մասին

Մենք ամեն ինչ կարգավորել ենք․ «Բարսելոնայի» տնօրենը՝ Մեսսիի և Աբիդալի կոնֆլիկտի մասին

27
0

Բարսելոնայի» տնօրեն Գիլերմո Ամորը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Աթլետիկի» հետ խաղում (0:1) պարտվելուց հետո ասել է, որ լուծվել է այն կոնֆլիկտը, որը ծագել էր կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի և ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև:

«Մենք բոլորս այստեղ ենք միասին աշխատելու և միավորված մնալու համար: Հատկապես, երբ գործերը գնում են սխալ ուղղությամբ: Ոչ ոք ակումբից վեր չէ, և մենք միասին հասնելու ենք մեր նպատակներին: Մենք ամեն ինչ կարգավորել ենք:

Այժմ մենք ունենք ևս երկու մրցաշար ՝ Լա Լիգան և Չեմպիոնների լիգան»,- ասել է Բարսելոնայի» տնօրենը:

Աղբյուր  ArmSport.am