Գլխավոր Հայաստան Մենք աշխատում ենք չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել...

Մենք աշխատում ենք չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը. ԱԳՆ պաշտոնյա

18
0

Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Հանրային ՀԸ-ին նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

««ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաև նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։ Նախնական հարցը քննարկվել է մեր չինական գործընկերների հետ, և իրենք, անշուշտ, հարգանքով կվերաբերեն որևէ նման որոշման»,- ասել է Հովհաննիսյանը։

Չինաստանից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համատեքստում Արեգ Հովհաննիսյանը նշել է. «Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, աշխատում ենք նաև չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը»։