Գլխավոր Առողջապահություն Մենք` ծնողներս էինք մեղավոր. հաղորդավարուհու խնդրանքը վաչապետին և ԿԳՄՍ նախարարին

Մենք` ծնողներս էինք մեղավոր. հաղորդավարուհու խնդրանքը վաչապետին և ԿԳՄՍ նախարարին

1235
0

Լրագրող, հաղորդավարուհի Լիլիթ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Մեծարգո պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան,
Հարգարժան պարոն նախարար Arayik Harutyunyan,
Գրում եմ անձամբ իմ և թիվ 114 ավագ դպրոցի շրջանավարտների ծնողների անունից։
Համացանցում հայտնված տեսագրությունն իրականում թյուր տպավորություն է ստեղծել, թե դպրոցում վերջին զանգի միջոցառում է տեղի ունեցել։
Հավատացած լինելով,որ որոշումներ կայացնելիս Դուք կարևորում եք համակողմանի ու ամբողջական վերլուծությունը ՝ ուզում եմ անկեղծ ներկայացնել ողջ իրականությունը, որին ներկա եմ եղել նաև ես։
Ատեստատները ստանալու համար տարբեր ժամերին դպրոց էին հրավիրվել ավարտական դասարանի աշակերտները։ Մեր դասարանի երեխաները այս դպրոցում սովորում են ոչ թե 3 տարի, այլ 12 ՝ առաջին դասարանից սկսած։ Ստանալով ատեստատները՝ երեխաներից մեկը դասարանի կողմից ծաղկեփունջ էր ուզում հանձնել տնօրենին,ով առաջին դասարան ընդունվելիս դիմավորել է իրենց հենց այս պատերի ներսում։ Ինքնաբուխ՝ առանց թույլտվության, երեխաները «ներխուժեցին» տնօրենի աշխատասենյակ ՝ երաժշտությունը միացրած, որին ի պատասխան մեր տնօրենը ՝ որպես հմուտ մանկավարժ, պարային շարժումներով առաջին բանը, որ արեց,բաց արեց պատուհանները և, երեխաներին չթողնելով խոսել և հուզվել (որը կարող էր և երկար տևել), իրեն հատուկ ջերմությամբ շնորհավորեց և խոստացավ, որ համավարակը հաղթահարելուց հետո միասին կկազմակերպեն ավարտական միջոցառում։ Իրականում, կարելի է տեսնել, որ սա տնօրենի աշխատասենյակն է, որտեղ, որպես կանոն, միջոցառումներ չեն արվում։
Եվ դպրոցը, և ծնողները շատ զգույշ են մոտենում բոլոր սահմանափակումներին,պահպանվում են բոլոր կանոնները,բայց լինում են և այսպիսի չծրագրված զգացմունքային սխալներ։
Լիովին ընդունելով, որ մենք ՝ ծնողներս պիտի կարողանայինք արգելել երեխաներին մտնել տնօրենի աշխատասենյակ,այս պահին ուզում եմ խնդրել մի քանի փաստարկ հաշվի առնել որոշում կայացնելիս։

Երեխաները սենյակում են գտնվել 3-ից 5 րոպե։

Տնօրենը, եթե բառերով ասեր էլ «դուրս եկեք», ավելի երկար ժամանակ կանցներ։

Շրջանավարտները նաև դիմորդներ են, և խնդրում եմ, որ թույլ տաք երեխաներին առանց իրենց մեղավորության դառը արդյունքը ճաշակելու մասնակցել ընդունելության քննություններին։

Սխալ կա։ Եվ այդ սխալը մեր երեխաններին է ու նաև ծնողներինը։

Տնօրենի մեղավորությունն ուղղակի չկա։

Եվ վերջում,25 տարի անընդմեջ աշխատելով հեռուստատեսությունում, մի բան կարող եմ փաստել․ տեսախցիկը կարող է ստեղծել ցանկացած տպավորություն,բայց տեսախցիկը հազվադեպ է ներկայացնում փաստեր։

Կանխավ շնորհակալ եմ և ուզում եմ հավատալ, որ որոշում կայացնելիս հաշվի կառնեք այս փաստարկները։