Գլխավոր Աշխարհ Մենք Փաշինյաններ և Զելենսկիներ չունենք՝ անխոս, տաղանդավոր մարդիկ են․ Լուկաշենկո

Մենք Փաշինյաններ և Զելենսկիներ չունենք՝ անխոս, տաղանդավոր մարդիկ են․ Լուկաշենկո

86
0

Զուգահեռներ անցկացնել և համեմատել այն, ինչ կատարվում է Բելառուսում, Հայաստանի կամ Ուկրաինայի իրադարձությունների հետ՝ չի կարելի: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հանրապետության պետական ​​անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ:

«Պետք չէ մեզ համեմատել, ինչպես վերջերս հարևան երկրի պարբերականն էր արել՝ գրելով, որ այստեղ, մեզ մոտ նոր Փաշինյաններ, նոր Զելենսկիներ են հայտնվել: Մենք Փաշինյաններ և Զելենսկիներ չունենք: Անկախ նրանից, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները Հայաստանում և Ուկրաինայում, ամեն դեպքում, նրանք տաղանդավոր մարդիկ են՝ և՛ Զելենսկին, և՛ Փաշինյանը: Ես նրանց հետ արդեն մոտիկից ծանոթ եմ: Նրանք, անխոս, տաղանդավոր մարդիկ են, հայրենասեր և որ գլխավորն է՝ իրենց երկրի  նվիրյալն են»,- ասել է նա: