Մերկելը աշխատանքի է դուրս եկել երկշաբաթյա կարանտինից հետո

    17
    0

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավարտել է գրեթե երկու շաբաթ տեւած տնային կարանտինը և դուրս է եկել աշխատանքի:

    DW-ի տեղեկությունը փոխանցում է News.am-ը: Մերկելն այսօր կվերադառնա դաշնային կանցլերի գերատեսչությունում իր աշխատատեղ, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտը (Steffen Seibert):

    Ուղիղ երկու շաբաթ առաջ նա շփվել էր բժշկի հետ, որի մոտ կարճ ժամանակ անց կորոնավիրուս էր հաստատվել: Դրանից հետո` մարտի 22-ին, Մերկելը տնային մեկուսացման մեջ էր եւ ղեկավարում էր կառավարությունը հեռախոսի եւ տեսահամաժողովների միջոցով:

    «Բարեբախտաբար, կանցլերի անցած կորոնավիրուսի մի քանի թեստերի արդյունքները բացասական էին»,- հավելել է Զայբերտը. գրում է աղբյուրը: