Գլխավոր Առողջապահություն Մեր կյանքում ավելացել է «շնորհակալություն» բառը.Արսեն Թորոսյան

Մեր կյանքում ավելացել է «շնորհակալություն» բառը.Արսեն Թորոսյան

21
0

Առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Գիտե՞ք, ինչ է փոխվել կորոնավիրուսային այս ամիսներին։ Մեր կյանքում ավելացել է «շնորհակալություն» բառը։ Մարդիկ սկսել են շատ հաճախ մեզ շնորհակալություն հայտնել, ինչը շատ է զարմացնում։ Նախկինում մարդուն փրկելու համար մենք անում էինք անհնարը, եւ շատ հաճախ երախտիքի խոսքերի փոխարեն մեզ ասում էին, որ դա մեր պարտքն է։ Հիմա անընդհատ ենք լսում այդ «շնորհակալություն» բառը։ Նույնիսկ զարմանում ենք, երբ մարդուն փրկել չի հաջողվում, բայց միեւնույնն է, զանգահարում եւ շնորհակալություն են հայտնում, որ մենք փորձել ենք։ Սա իսկապես չափազանց կարեւոր է:[…]

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչ

Ամբողջությամբ՝ https://mediamax.am/am/news/special-report/38021