Գլխավոր Առողջապահություն Մի՛ հավատացեք մոլորեցնողներին. Արայիկ Հարությունյան

Մի՛ հավատացեք մոլորեցնողներին. Արայիկ Հարությունյան

33
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը: 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում:

Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ:

Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ»: