Գլխավոր Հասարակություն Մի խումբ տղամարդիկ «քեֆ են արել» Սելիմի քարավանատանը (տեսանյութ)

Մի խումբ տղամարդիկ «քեֆ են արել» Սելիմի քարավանատանը (տեսանյութ)

111
0

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մի խումբ մարդիկ Սելիմի քարավանատանը «քեֆ են արել»:

Քարավանատունը ունի մշակութային հուշարձանի կարգավիճակ:

ՊՈԱԿ-ի էջում հրապարակվել են նաև տեսակադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ ալկոհոլային խմիչք օգտագործում և ճաշի պատրաստություն տեսնում:

Տեսանյութը համացանցում հրապարակվել է օրեր առաջ:

«Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է։ Չափահաս մարդիկ, ովքեր որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում։ Համոզված ենք՝ գիտեն, որ Սելիմի քարավանատունը հուշարձան է։ Մինչեւ երբ պիտի ինքներս թշնամանքով վերաբերվենք մեր մշակութային ժառանգությանը։ Արդյոք կարիք կա հասուն մարդկանց բացատրել, որ հուշարձանը չի կարելի վնասել։
Հուսանք, որ իրավական գնահատականը չի ուշանա»,- տեսանյութին կից նշվում է գրառման մեջ։