Գլխավոր Սպորտ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Իսթանբուլ Բաշակշեհիրի»-ի դեմ խաղում

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Իսթանբուլ Բաշակշեհիրի»-ի դեմ խաղում

28
0

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Իսթանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում, որը կկայանա հինգշաբթի` նոյեմբերի 28-ին:

Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում է Corriere dello Sport-ը:

Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով արդեն 2 ամիս է` դաշտ դուրս չի եկել ու երեկ էլ չի մասնակցել «Բրեշիայի» հետ Ա Սերիայի խաղին, առավոտյան առանձին մարզում է անցկացրել:

Իտալական կայքի հաղորդմամբ, «Ռոմայի» գլխավոր մարզիչը հենց նրանց կվստահի թուրքական թիմի դեմ խաղում:Նշենք` պարտության դեպքում «Ռոման» կկորցնի խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորելու շանսերը: