Գլխավոր Սպորտ Մխիթարյանի սուպեր գոլն ու «Ռոմայի» հերթական հաղթանակը (լուսանկարներ)

Մխիթարյանի սուպեր գոլն ու «Ռոմայի» հերթական հաղթանակը (լուսանկարներ)

181
0
«Ռոման» Իտալիայի առաջնության 16-րդ տուրում հյուրընկալել է
ՍՊԱԼ-ին, որի նկատմամբ խոշոր հաշվով առավելության է հասել։ Հենրիխ Մխիթարյանը խաղի 83-րդ րոպեին խփել է թիմի 3-րդ գոլը։
Այս մասին տեղեկանում են մարզական պորտալներից և «Ռոմա» ակումբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից։

 

Հաղորդվում է, որ հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացել են հյուրերը, այն դիպուկ է իրացրել Անդրեա Պետանյան:

Նենադ Տոմովիչն ինքնագոլի հեղինակ է դարձել, «Ռոմայի» 2-րդ գոլն էլ իր հաշվին է գրանցել Դիեգո Պերոտտին կրկին 11-մետրանոցից:«Ռոման» վաստակել է 32 միավոր ու շարունակում է Ա սերիայում 4-րդ հորիզոնականում ընթանալ: Առաջատարները 39-ական միավորով երկուսն են՝ «Ինտերն» ու «Յուվենթուսը»: