Գլխավոր Սպորտ Մխիթարյանն ինստագրամի ուղիղ եթերում պատասխանեց հայ երեխաների հարցերին

Մխիթարյանն ինստագրամի ուղիղ եթերում պատասխանեց հայ երեխաների հարցերին

30
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Ինստագրամի էջում ուղիղ միացմամբ պատասխանեց հայ երեխաների հարցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նա հիշեցրեց, որ Իտալիայում կարանտինը սկսվել է երկու ամիս առաջ: «Դժվար էր, մինչ այս տպավորություն էր, որ սա նոր փորձություն է: Փորձում էին չտխրել, պետք է կարողանայինք հասկանալ իրավիճակը և սպասել, որ այն շտկվի»,-ասաց նա:

Խոսելով իր մոտիվացիայի մասին` Մխիթարյանը շեշտեց որ իր համար մոտիվացիա եղել և մնում է իր հայրը` Համլետ Մխիթարյանը:

«Լավ ֆուտբոլիստը դառնալու համար պետք է կարողանաս քեզ ինչ որ բաներում զրկել և շատ աշխատել, տաղանդը բավարար չէ: Ցանկացած փորձություն հաղթահարելի է: Ցանկացած մարզաձև թույլ մարդկանց համար չէ»,-շեշտեց կիսապաշտպանը:

Մխիթարյանն անկեղածացավ, որ փոքր տարիքում մարզվել է թենիսով, սակայն միայն մեկ օր: Դիմելով երեխաներին՝ նա շեշտեց, որ անկախ նրանից, թե որտեղ են ապրու,մ նրանք կարող են երազել ու հասնել այդ երազանքներին: «Ճանապարհը երբեք ուղիղ չի լինելու, բայց դա հաղթահարելի է»,-ասաց նա:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։  Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)[7]։ Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: