Գլխավոր Հասարակություն Մշակույթի ոլորտում ինքնավարությունն ավելացնում ենք, ասում եք՝ չէ, մեզ կառավարեք, իշխեք

Մշակույթի ոլորտում ինքնավարությունն ավելացնում ենք, ասում եք՝ չէ, մեզ կառավարեք, իշխեք

13
0

Երբ նախկինում թմբկահարում էին՝ ազատությունը քիչ է, ինքնավարություն չկա, հիմա մշակույթի ոլորտում ինքնավարությունն ավելացնում ենք, ասում եք՝ չէ, մեզ կառավարեք, իշխեք, ասեք՝ մենք ինչ անենք։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ նույն ազատությունը ուզում են տալ բուհական համակարգին, բայց նրանք էլ են բողոքում՝ պահանջելով, որ իրենց իշխեն։

Նախարարը նշեց, որ նախագիծը թույլ է տալիս բուհերին, որ իրենք որոշեն ինչ առարկայացանկով անցկացնեն դասապրոցեսը։ «Կարող են հայոց լեզուն, հայոց պատմությունը 4 սեմեստրով, 8 սեմեստրով անցկացնեն, այստեղ որևէ խնդիր չկա։ Դա պետք է բխի իրենց ծրագրերից»։

Ինչ վերաբերում է ուսանողների բողոքի ակցիաներին, Հարությունյանը նշեց, որ իրենք պատրաստ են նրանց հետ քննարկել բարձրացված հարցերը․ «Որևէ խնդիր չկա, թող իրենք ձևակերպեն՝ ինչն է խնդիրը։ Կարծում եմ՝ մեր հայտարարությունից հետո շատ ուսանողների մոտ պետք է այդ մտահոգությունն անցած լինի»:

Նախարարը չարձագանքեց այն դիտարկմանը, որ իրեն հրաժարականի համար 20 րոպե ժամանակ էին տվել։