Գլխավոր Աշխարհ Մոսկվան դաշնակցային է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները․ Լավրով

Մոսկվան դաշնակցային է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները․ Լավրով

10
0

Մոսկվան դաշնակցային է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է տեսակոնֆերանսի ձեւաչափով կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումից հետո:

«Հարաբերությունները գնահատում ենք որպես դաշնակցային, դրանք այդպիսիք էլ կան: Դա վերաբերում է ինչպես ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ մեր երկկողմ հարաբերություններին», — ասել է Լավրովը:

Նա խոսել է ռազմական ոլորտում երկու երկրների «բավական սերտ» փոխգործակցության մասին եւ հիշեցրել է, որ Հայաստանում տեղակայված է ՌԴ ռազմակայանը, որն օգնում է ապահովել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: