Գլխավոր Սպորտ Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար

Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար

10
0

8631061

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում ծունկն այսօր վիրահատել են Լոս Անջելոսի կլինիկաներից մեկում, շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներից բարեմաղթանքների համար, ինչի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ծնկիս վիրահատությունն այսօր լավ ընթացավ: Շնորհակալություն բոլոր բարեմաղթանքների և աղոթքների համար: Աստված պահապան»,- գրել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Զենիթի» հետ հանդիպման ժամանակ: Այդ խաղում Մովսիսյանի հեթ-տրիկի շնորհիվ մոսկովյան թիմը հաղթել էր 4:2 հաշվով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ