Գլխավոր Արցախ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հեռուստաալիքների փակման մասին

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հեռուստաալիքների փակման մասին

18
0

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել:

Բարի օր եմ մաղթում բոլորիս»: